Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր սպասումներն է հայտնել 2022 թվին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: Ֆրանսիացի մասնագետը հույս է հայտնել, որ կատարյան առաջնությունը կտարբերվի մոսկովյանից
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ կարող է պայքարի ելնել միայն այն բանից հետո, երբ լրանա կազմակերպության հետ ռուսաստանցու ունեցած պայմանագրի ժամկետը: Ինչպես նշում է Նուրմագոմեդովի մենեջերը, նրան մնացել է միայն մեկ մրցամարտ անցկացնել ու դրանից հետո ազատ է իր քայլերում:
Լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի ֆուտբոլային ընտրանու և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ հարազատ ակումբում: Ըստ Bild-ի` մյունխենցիների ներկայիս նախագահ ՈՒլի Հյոնեսը մտածում է առաջիկա երեք տարում ակումբի նախագահի պաշտոնը լքելու մասին:
Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա ամռանն իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին նեապոլյան «Նապոլի» ակումբից, որը վերջին տարիներին սկուդետեի չեմպիոնության համար համառ պայքար էր մղում Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղափոխվեց «Չելսի»:
«Բարսելոնը» շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար: Թեկնածուներն առայժմ երկուսն են: Կատալոնցիների թիրախի կիզակետում, հարկավ, «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Ադրիեն Ռաբիոն է, սակայն դեռ պիտի կարողանալ նրա տրանսֆերը ձեռք բերել:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...